Հավելվածը միջոց է հարմարավետ դիտելու m3u(m3u8) ձևաչափի հեռուստացուցակներ: Կարող եք դիտել ձեր IPTV մատակարարի կամ այլ ինտերնետ աղբյուրից հեռուստաալիքներ: Տեղադրեք m3u(m3u8) ձևաչափի հեռուստացուցակը ձեր սարգավորման վրա պահպանված ֆայլից կամ ինտերնետ աղբյուրից:
Վերևի ընտրացուցակից կարող եք ընտրել տեղադրած այն ցուցակը որի ալիքները ուզում եք դիտել:
Վերևի աչ անկյան ընտրացուցակի միջոցով կարող եք փոխել պատկերների շարվացքի ձևը և հերթականությունը:
Անկախ նրանից հեռուստացուցակը պարունակում է տվյալներ ալիքների կարգավիճակի վերաբերյալ, հավելվածը ավտոմատ կվերադասավորի ալիքները արդեն առկա դասակարգերում: Եթե հեռուստացուցակը պարունակում է տվյալներ ալիքների կարգավիճակի վերաբերյալ և դրանք չեն համնկնում առկա դասակարգերի հետ, ապա դրանք կավելանան դասակարգերի ցանկում: Դուք ինքնուրույն կարողեք ավելացնել կամ հեռացնել(բացի 1-8) կարգեր ինչպես նաև փոխել ալիքի կարգավիճակը: Երբ փոխում եք ալիքի կարգավիճակը որևիցե ցուցակում, ապա նույնանուն ալիքների կարգավիճակը մնացաց ցուցակներում, նեռարյալ “ընտրյալ”, ևս փոխվում է:
Ալիքի կարգավիճակը փոխելու կամ ավելացնելու որպեզ “ընտրյալ” անհրաժեշտ է երկար սեխմել ալիքի նշանին:
“Ընտրյալ” ցուցակը կախվաց չէ այն ցուցակի հետ, որից ավելացվել է ալիքը, անգամ նրան հեռացնելուց հետո տվյալները “ընտրյալ”-ում պահպանվում են:
Հավելվածը չունի նվագարկիչ հոսքային տեսանյութ դիտելու համար: Ըստ նախնական կարգավորումների նա դիմում է “MX player”-ին: Եթե դուք պատրաստվում եք օգտագործել այլ տեսանվագարկիչ ապա փոխեք կարգավորումներում – “համակարգի ընտրում”: